Ереван, 10.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Կինոյի պատմության 10 ամենաանտեղի ու սկանդալային էրոտիկ տեսարանները

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Էրոտիկ տեսարանները շատ ֆիլմերի կարևոր մաս են կազմում, սակայն եղել են այնպիսի տեսարաններ, որոնք իսկական բում են առաջացրել կինոաշխարհում ու համարվում են կինոյի պատմության ամենաանկեղծ ու սկանդալային տեսարանները, որոնց նպատակահարմարությունը ոչ մեկի համար հասկանալի չէ ու մեծ հարցականի տակ է։

10. Նինայի ֆանտազիան. «Սև կարապ» (2010)

Եթե լինենք անկեղծ, Միկա Կունիսի ու Նատալի Պորթմանի մասնակցությամբ լեսբիական տեսարանը դժվար է անպետք անվանել, քանի որ հենց այս դրվագի շնորհիվ բալետի մասին լուրջ ֆիլմը դարձավ լուրջ ու թույլ տվեց «Սև կարապ» ֆիլմին դառնալ հիթ։ Չնայած, երբ ֆիլմը նկարահանվում էր, շատերը կարծում էին, որ այն ոչ մեկին չի հետաքրքրի։ Սակայն ինչո՞ւմ է կայանում հերոսուհու այս էրոտիկ ֆանտազիայի հոգեբանական հիմնավորումը։ Չէ՞ որ մնացած առումներով Նինան չի դրսևորում ոչ մի հետաքրքրվածություն կանանց նկատմամբ, ու բացահայտ է, որ Լիլիի մեջ նա ոչ թե պոտենցիալ սիրուհի է տեսնում, այլ պրոֆեսիոնալ մրցակից։ Այնպես որ, Նինայի երևակայությունը բացառապես վրեժխնդրություն ու վախեցնող դրվագ պետք է ընկալել, այլ ոչ թե տեսարան ռոմանտիկ լույսի ներքո, բայց արի ու տես, որ 330 միլիոն դոլար եկամուտն ավելի կարևոր դուրս եկավ, քան սյուժետային տրամաբանությունը։

9. Հերմիոնայի ու Հարիի համբույրը. «Հարի Փոթերն ու մահվան ընծաները․ մաս 1» (2010)

Որքան էլ այն հասուն տարիքի երկրպագուներ ունենա, Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարն, այնուամենայնիվ, մանկապատանեկան է, ու դա վերաբերվում է նաև համանուն գրքերին։ Կարելի է իհարկե ասել նաև, որ այն ընթացում, երբ հրատարակվեցին գրքերն, ու նկարահանվեցին ֆիլմերը, ցիկլը հասունանում էր իր հանդիսատեսին զուգահեռ։ Սակայն հիմա, երբ այն արդեն ավարտված է, դժվար է պատկերացնել մի երեխայի, ով, նայելով առաջին ֆիլմն առաջին անգամ, կասի. «Երկրորդ ֆիլմը ես կնայեմ մեկ տարի անց, երբ մեծացած լինեմ»։ Եթե երեխային դուր գա առաջին ֆիլմը, նա կուլ կտա ամբողջ ցիկլը, ու դրա համար էլ դժվար է արդարացնել ցիկլի վերջին ֆիլմում ներառված այս տեսարանը, որտեղ Հերմիոնան ու Հարին կրքոտ համբուրվում են։ Ռոնը նույնքան շոկի մեջ կլիներ, եթե տեսներ դա։

8. Դպրոցական լոգարանի տեսարանը. «Քերի» (1976)

Բրայան դե Պալմայի «Քերի» ֆիլմն ամենևին էլ էրոտիկ սարսափ ֆիլմ չէ, սակայն այն սկսվում է դպրոցական լոգարանում կատարվող անկեղծ տեսարանով, որը նկարահանվել է 1970-ականների պոռնոգրաֆիայի բոլոր կանոններով։ Արդյո՞ք անհրաժեշտ էր ֆիլմը սկսել մերկ բարձրդասարանցիներով հագեցած բավականին երկար տեսարանով, թեպետ դերասանները բոլորն էլ չափահաս էին (գլխավոր դերասանուհի Սիսի Սպեյսեքը 26 տարեկան էր նկարահանումների ժամանակ)։ Ինչ խոսք, սա կարևոր դրվագ է պատմության մեջ, որը կոչված է ավելի հասկանալի դարձնելու Քերիի ապրած սարսափը, բայց միևնույն ժամանակ այս տեսարանը կարող էր ավելի կոկիկ նկարել ու չվերածել հանդիսատեսին մտահոգ դեռահասների, ովքեր բանալու անցքից նայում են լոգանք ընդունող մերկ կանանց։

7. Մերկ լող. «Պիրանյաներ 3D» (2010)

«Թրեշային» սարսափ ֆիլմերում սեքսն ու բռնությունը ձեռք ձեռքի տված են լինում, ու տվյալ ֆիլմում անկեղծ տեսարանների մեծ մասի համար դժվար է քննադատել։ Երբ ֆիլմը ցույց է տալիս լողափնյա բուռն հանգիստ, որն աստիճանաբար վեր է ածվում արյունալի մղձավանջի, դժվար է ինչ-որ բան ասել մի տեսարանի համար, որտեղ պոռնոաստղ Ջիաննա Մայքլզն ամբողջովին մերկ պարագլայդեր է քշում (մինչև պիրանյաները չեն ուտում նրա ոտքերը)։ Սակայն մյուս երկու պոռնոաստղեր Քելլի Բրուքի ու Ռայլի Սթիլի կատարմամբ ստորջրյա մերկ բալետը, այն էլ՝ դասական երաժշտության ներքո, արդեն չափազանց շատ է։ Սեքսը՝ սեքս, բայց սարսափը պետք է լինի առաջին հերթին սարսափ։

6. «Թրեշային» մերկապար. «Ողջ մեռելների վերադարձը» (1985)

Զոմբիները սիրում են ուղեղներ ուտել։ Սարսափ-առասպելաբանության այս դետալը մոգոնել է Դեն Օ՛Բեննոնը՝ «Օտարը» ֆիլմի սցենարի համահեղինակն ու «Ողջ մեռելների վերադարձը» սարսափ-կատակերգության ստեղծողը։ Թվում է, թե սա արդեն իսկ հերիք էր, որպեսզի այն ներառվեր ժանրի դասական ցուցակում, բայց ոչ, պարզվում է՝ պետք էր պարծենալ նաև սարսափ ֆիլմերի պատմության ամենաաբսուրդային մերկացման դրվագով։ Գերեզմանի մեջտեղում կատարված մերկապարը, այն էլ՝ երբ հերոսուհին երազում է, որ իրեն ողջ-ողջ ուտեն, արդեն ոչ միայն սարսափելի չէ, ոչ միայն ծիծաղելի չէ, ոչ միայն էրոտիկ չէ, այլև մառազմատիկ լուծում է։

5. Քերոլի մերկացումը. «Սթարթրեք. Վրեժ» (2013)

ԱՄՆ-ում սիրում են կատակել, որ «Աստղային ճանապարհ»/«Սթարթրեք» ֆիլմաշարի երկրպագուների մեծ մասը կույսեր են, ուստի ցիկլի երկրպագուները չեն սիրում, երբ նրանց ընկալում են որպես սեքսուալ մոլագարների, ում կարելի է կինոթատրոն բերել՝ կանացի բարեմասնություններ տեսնելու ակնկալիք ներշնչելով։ Այնպես որ, ոչ մի զարմանալի բան չկա նրանում, թե ինչ սկանդալ բարձրացավ, երբ Էլիս Իվի հերոսուհին առանց որևէ սյուժետային պատճառի մերկացավ մինչև ներքնաշորերը։ Կրակի վրա էլ ավելի շատ յուղ լցրեցին ֆիլմի հեղինակները, ովքեր ազնվությամբ խոստովանեցին, որ ցանկանում էին ուրախացնել այս տեսարանով ֆիլմի արական սեռի երկրպագուներին։ Ավելի ուշ ֆիլմի սցենարիստ Դեյմոն Լինդելոֆն անգամ ներողություն խնդրեց այս տեսարանի համար։

4. Օֆելիի մերկացումը. «Փոխվել տեղերով» (1983)

Ջոն Լենդիսի հայտնի կատակերգությունը նվիիրված է այն իրավազուրկ վիճակին, ռասայական խնդիրներին ու ֆինանսական մեքենայություններին, որով հագեցած են Միացյալ Նահանգները։ Սեքսը ֆիլմում ոչ մի լուրջ դերակատարություն չունի, բայց, այդուհանդերձ, այն դարձավ առաջին ֆիլմը, որտեղ մերկացավ Ջեյմի Լի Կյորտիսը, ով խաղում էր մարմնավաճառուհի Օֆելիի դերը։ Ու չնայած նրան, որ Կյորտիսն այս ֆիլմի նկարահանումների պահին համարվում էր սարսափ ֆիլմերի թագուհին, որտեղ մերկությունը սովորական բան է, նախորդ ռեժիսորներից ոչ մեկ դեռ չէր մերկացրել դերասանուհուն, իսկ այ Լենդիսին դա հաջողվեց... Այս տեսարանն այնքան անսպասելի էր, որ ռեժիսորի ընկերներից մեկն անգամ կատակել է, որ քնել է ողջ ֆիլմի ընթացքում, բայց արթնացել է հենց այդ պահին։

3. Արքայադուստր Լեայի ոսկեզօծ բիկինին. «Աստղային պատերազմներ 4. Ջեդայի վերադարձը» (1983)

Եկեք իրար հետ տրամաբանենք. ո՞ւմ կարող է գայթակղել գրեթե մերկ մարդ-կինը։ Հավանաբար մարդ-տղամարդու կամ էլ գոնե հումանոիդ այլմոլորակայինի։ Սակայն Ջաբբա Հաթը դրանցից և ոչ մեկի թվին էլ չի պատկանում։ Նրա ռասայի տեսանկյունից մարդիկ պետք է նույնքան սեքսուալ գրավչություն ունենան, որքան մարդու համար են Ջաբբայի ճիճվաձև ռասայակիցները։ Ուստի, Ջաբբան կարող էր ունենալ պատճառներ՝ արքայադուստր Լեային շղթայված պահելու համար, բայց ոչ մի պատճառ չկա նրան ոսկեզօծ բիկինի կրել ստիպելու, իսկ քանի որ «Աստղային պատերազմները» հայտնի են ընդգծված անմեղության համար՝ սեքսուալության տեսակետից, ապա անհնար է հերքել այն, որ Քերրի Ֆիշերին կիսամերկ նկարահանելը պայմանավորված էր զուտ երկրպագուներին գրգռելու նկատառումներով։

2. Սերաֆինի մերկացումը. «Ամերիկյան մարդագայլը Փարիզում» (1997)

Ինչպե՞ս հանգստացնել երիտասարդին, ում մի քիչ առաջ կծել է մարդագայլը։ Ժյուլի Դելպիի հերոսուհին գիտի այս հարցի պատասխանը։ Նա պարզապես ցատկում է գլխավոր հերոսի վրա, ով պառկած է անկողնում, հանում է իր շապիկն ու սեղմում է պատանու ձեռքն իր կրծքին, ինչից հետո արտաբերում է հետևյալ բառերը. «Սա քեզ կհանգստացնի»։ Տարօրինակ է, որովհետև մենք միշտ կարծել ենք, որ դա տղամարդուն գրգռելու լավագույն եղանակն է, այլ ոչ թե հանգստացնելու... Թերևս, Սերաֆինն ի նկատի ուներ, որ այդ պահին տղայի ողջ արյունը կկենտրոնանա մեկ տեղում, ու նա այլևս չի անհանգստանա, քանի որ գլխով մտածելու կարողությունից զրկված կլինի։

1. Ջինջերի մերկացումը. «Գաղտնաբառ՝ «Թրաձուկ»» (2001)

Դերասանուհի Հոլի Բերին 500.000 դոլար հոնորար է ստացել՝ ի հավելումն այն 2 միլիոն դոլարի, որ պետք է ստանար այս ֆիլմում նկարահանվելու համար, և դա զուտ նրա համար, որ մերկացնի իր կուրծքը Դոմինիկ Սենայի թրիլլերում։ Արդյո՞ք ֆիլմն ավելի հաջողվեց այդ տեսարանից։ Ոչ, որովհետև այս տեսարանը ոչ մի նշանակություն չունի։ Շահեցի՞ն արդյոք պրոդյուսերները։ Ոչ, որովհետև ֆիլմը կարելի է հաջողված համարել, եթե հավաքում է իր բյուջեի կրկնակին, իսկ ֆիլմը հավաքեց միայն 1.5-ը։  Ու նունիսկ աստղերի մերկ տեսարաններ հավաքողներին այն առանձնակի օգուտ չբերեց, քանի որ նույն թվականին էկրան բարձրացավ «Հրեշների պարահանդեսը», որտեղ նույն Հոլի Բերին ավելի անկեղծ տեսարաններ ուներ։ Այնպես որ, ստացվում էր, որ այս ֆիլմում մերկությունը ցույց էին տվել միայն նրա համար, որպեսզի դերասանուհուն կես միլիոն դոլարով ավելի հարուստ դարձնեն։

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026