Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 76-րդ առաջնության 3-րդ տուրի առաջատար են Զավեն Անդրիասյանն ու Մարիա Գեւորգյանը
СПОРТԱվարտվել է Շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնության 3-րդ տուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Զավեն Անդրիասյանը: Երկուական միավոր ունեն Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Երրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան, Տիգրան Պետրոսյան-Արման Փաշիկյան, Հովհաննես Գ աբուզյան-Կարեն Գրիգորյան պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:
Սամվել Տեր-Սահակյանն առավելության է հասել Նորայր Թորոսյանի նկատմամբ, Զավեն Անդրիասյանը՝ Հովիկ Հայրապետյանին, իսկ Լեւոն Բաբուջյանը` Արման Միքայելյանի նկատմամբ: Կանանց առաջնությունում ոչ-ոքի են խաղացել Սոնա Ասատրյանն ու Արփինե Գրիգորյանը: Սիրանուշ Ղուկասյանն առավելության է հասել Մանե Ադամյանի նկատմամբ, Մարիա Գեւորգյանը` Աննա Սարգսյանի, Աննա Հայրապետյանը` Նարինե Գասպարյանի, իսկ Սուսաննա Գաբոյանը` Արմինե Բաբայանի նկատմամբ: Կանանց մրցաշարում առաջին տեղում 3 միավորով Մարիա Գեւորգյանն է, 2-ական միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը եւ Արփիե Գրիգորյանը: