ԱՄԷ-ում բացվել է ամենամեծ արևային կայանը
ЭКОНОМИКАԱրաբական Միացյալ Էմիրություններում բացվել է աշխարհի խոշորագույն արևային էլեկտրակայանը։ Աբու Դաբիի ազգային էներգետիկ «Թաքա» ընկերության նախագիծը թույլ կտա Էմիրություններին կրճատել ածխաթթու գազի արտանետումները տարեկան 2,4 միլիոն տոննայով։
Ընկերության գլխավոր տնօրեն Ջասըմ Հուսեին Թաբեթը հայտարարել է, թե կայանում արտադրվող էլեկտրաէներգիան իրականացվելու է 1 ԿՎտ/ժամի համար 1,3 սենտ սակագնով, ինչը նախագիծը դարձրել է աշխարհում ամենաարդյունավետներից մեկը։ Կայանի շինարարությունը սկսվել էր 2020 թվականին Ադ Դաֆրա շրջանում, որը գտնվում է մայրաքաղաք Աբու Դաբիի մերձակայքում։ «Թաքա» ընկերության հետ միասին նախագծին մասնակցել են էմիրաթական Մազդարը, ֆրանսիական «ԷԴՖ» ընկերությունը և չինական «Ջիկո փաուերը»։ Էլեկտրակայանը ձգվում է 21 քառակուսի կմ անապատի վրա և ունի 2 գիգավատ հզորություն։ Այն առանց ածխածնի կապահովի էլեկտրաէներգիա 160 հազար տան համար։
Ընկերությունը նշել է, թե Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր է եռապատկել վերականգնվող էներգիայի օգտագործումն առաջիկա 7 տարիների ընթացքում, քանի որ փորձում է հասնել զուտ զրոյական ներքին ածխաթթու գազի արտանետումների մինչև 2050 թվականը։ Միևնույն ժամանակ պետական նավթային ընկերութունը նախատեսում է 2027–ին նավթի արդյունահանումն օրական 3 միլիոն բալրից հասցնել 5 միլիոնի։ Ամբողջ նավթը գնալու է արտահանման համար։
Էմիրությունները ցանկանում է իր բնապահպանական և տնտեսական խնդիրները լուծելու համար օգտագործել բացառապես վերականգնվող էներգիայի աղբյուրներ։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Մելքոնյան