Իսրայելն ազատ կարձակի 300 պաղեստինցի բանտարկյալի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի վաղ առավոտյան Իսրայելի արդարադատության նախարարությունը հրապարակել է այն բանտարկյալ պաղեստինցիների ցուցակը, որոնք ազատ են արձակվելու ՀԱՄԱՍ-ի հետ ակնկալվող գործարքի շրջանակում։ Ազատ արձակվող բանտարկյալները ՀԱՄԱՍ, Պաղեստինի իսլամական ջիհադ, Ֆաթահ և Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ խմբավորումներից են:
Ազատ արձակվելիք բանտարկյալների մեծ մասը արևելյան Երուսաղեմի բնակիչներ են, jpost.com-ը։
Ակնկալվում է, որ 300 բանտարկյալներից 150-ը կազատվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածության առաջին փուլում, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հավելելով, որ հրապարակված ցուցակից ավելի շատ բանտարկյալներ ազատ կարձակվեն իսրայելցի պատանդների հետագա ազատ արձակումից հետո:
Հիշեցնենք, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի շուրջ: Գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 239 պատանդից 50-80-ն ազատ կարձակվի:
Խոսքն Իսրայելի քաղաքացի հանդիսացող կանանց ու երեխաների մասին է:
«Այս գիշեր մենք դժվար որոշում ենք կայացրել, բայց դա ճիշտ որոշում է»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելը համաձայնել է բանտերից ազատել պաղեստինցի կանանց և անչափահասներին և թույլ տալ նրանց վերադառնալ իրենց տները՝ հիմնականում Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում: Իսրայելը կոնկրետ թիվ չի հրապարակել, սակայն ՀԱՄԱՍ-ը հայտարարության մեջ նշում է 150 թիվը՝ ողջունելով «մարդասիրական զինադադարը»:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրադադարի շրջանակում Իսրայելը կդադարեցնի անօդաչու թռչող սարքերի թռիչքները Գազայի հարավում և դրանք կիրականացնի միայն անկլավի հյուսիսում օրական վեց ժամ՝ առավոտյան 10:00-ից 16:00-ը:
Խմբավորումը պարզաբանել է, որ թեև համաձայնել է հրադադարի, սակայն «մատը պահում է ձգանի վրա՝ պաշտպանելու ժողովրդին և ետ մղելու օկուպացիան»:
Մինչդեռ jpost.com-ը հավելում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գործարքի հակառակորդները նախազգուշացրել են, որ այն կբարդացնի Իսրայելի ռազմական արշավը Գազայից ՀԱՄԱՍ-ին հեռացնելու համար: Նրանք նաև զգուշացրել են, որ պատերազմը ժամանակավորապես դադարեցնելուց հետո դժվար կլինի այն վերսկսել։ Նեթանյահուն հերքել է այդ տեսակետները՝ բացատրելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում էր վերսկսել պատերազմը գործարքի ժամկետի լրանալուց հետո։
«Ուզում եմ պարզաբանել. մենք պատերազմի մեջ ենք և կշարունակենք լինել պատերազմի մեջ, քանի դեռ չենք հասել մեր բոլոր նպատակներին՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և վերադարձնել մեր բոլոր գերիներին ու անհայտ կորածներին»,- ասել է նա։
«Մենք նաև կապահովենք, որ Գազայում որևէ սուբյեկտ չի լինի, որը կսպառնա Իսրայելին», - հայտարարել է Նեթանյահուն։