20 ժեստեր, որոնք փչացնում են կնոջ էլեգանտությունը
ЛАЙФ-
Չի կարելի քորել մաշկը, ձեռք տալ պզուկներին կամ բշտիկներին:
-
Չի կարելի դիպչել ինչ-որ մեկի մեջքին՝ փորձելով ընդհատել նրա խոսքը կամ ծափ տալու միջոցով աղմկոտ վայրում ուշադրություն գրավել
-
Չի կարելի կռացած քայլել՝ «հազիվ քարշ տալով ոտքերը»:
-
Քայլելիս չի կարելի ձեռքերը շարժել զինվորների նման:
-
Չի կարելի լեզվով մաքրել ատամները:
-
Ճաշելիս չի կարելի կռանալ ափսեի վրա. հարկավոր է ուտելիքը մոտեցնել բերանին:
-
Չի կարելի ծալել կամ խաչել ձեռքերը:
-
Չի կարելի անընդհատ ուղղել մեջքը, ինչպես նաև գլխի, վզի կամ ձեռքերի հանգստացնող շարժումներ անել:
-
Չի կարելի հենվել վերելակի պատին կամ դռներին:
-
Չի կարելի մատները մտցնել բերանը սննդի մնացորդներից ազատվելու նպատակով:
-
Չի կարելի շատ շարժվել նստած ժամանակ:
-
Չի կարելի տաբատը կամ վերնաշապիկն ուղղել հասարակական վայրերում:
-
Չի կարելի հասարակական վայրերում հայելուց օգտվել, եթե կանանց համարնախատեսված սենյակ չէ (օրինակ՝ կանանց զուգարան):
-
Հասարակական վայրերում չի կարելի թարմացնել շպարը:
-
Չի կարելի երկար ժամանակ անթարթ հայացքով ինչ-որ կետի նայել:
-
Չի կարելի կրծել եղունգները:
-
Չի կարելի նստել ոտքը ոտքին գցած կամ ոտքերը բացած: Նստած ժամանակ պետք է ոտքերը միմյանց կպած լինեն:
-
Չի կարելի ուղղել մազերը հասարակական վայրերում:
- Չի կարելի բարձր խոսել:
20. Չի կարելի սուրճը կամ թեյը խառնելիս գդալը կպցնել բաժակի պատերին:



