Փորձագետներն անվանել են 2015թ. ամենահուսալի ավտոմեքենան
ЛАЙФEuro NCAP-ի փորձագետները հրապարակել են հայտնի ավտոարտադրողների ամենաանվտանգ մոդելների վարկանշային աղյուսակը: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է ասոցիացիայի կայքում:
Վարկանշային աղյուսակի կազմման ժամանակ հաշվի է առնվել վարորդի ու ուղևորների, ինչպես նաև երեխաների, հետիոտների անվտանգությունը:
Փորձագետները նշում են, որ Volvo XC90-ն ռեկորդ է սահմանել քրաշ-թեստերի անցման ոլորտում կրոսովերների շրջանում: Մեքենայի անվտանգության համակարգերը ստացել են ապահովագրության 100 տոկոսանոց ցուցանիշ, մեծահասակները՝ 97 տոկոս պաշտպանություն:
Այդկերպ, հիանալի ցուցանիշների պատճառով Volvo XC90-ը դարձել է առաջատար նաև ընդհանուր ցանկում:
Բացի Volvo-ից նշվել են Infiniti Q30-ի անվտանգության ցուցանիշները, որը ճանաչվել է Լավագույն ընտանեկան ավտոմեքենա, Mercedes-Benz GLC-ի ու Jaguar XE-ի ցուցանիշները:
Volkswagen Touran-ը ճանաչվել է ամենաանվտանգ կոմպակտ վեն, իսկ Mazda MX-5-ը՝ լավագույն ռոդստեր:
Վարկանշային աղյուսակում առաջատար դիրքեր են ստացել Renault Espace-ը Ford Galaxy-ի ու Ford S-Max-ի հետ:



