«Օպել Աստրա»-ի վարորդը շրջում էր թմրամիջոցն եւ կաթոցիչը գրպանում
ОБЩЕСТВОՀունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, Երեւանի Բուռնազյան փողոցից, իր անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 40-ամյա Կարեն Մ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է թղթե 3 փաթեթ, որոնց մեջ առկա էր դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված եւ ապակյա կաթոցիչ:
Ըստ Կարեն Մ.-ի` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է եւ պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



