Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Այլեւս երբեք Նոր տարին դրսում չեմ դիմավորի. Գոռ Հակոբյանը՝ Ամանորն ԱՄՆ-ում նշելու և «Ֆուլ հաուս»-ի հետագա ծրագրերի մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.


Life.panorama.am-ը զրուցել է «Ֆուլ հաուս» սիթքոմի Ֆելոյի, նույն ինքը՝ դերասան Գոռ Հակոբյանի հետ, ով պատմել է «Ֆուլ հաուս»-ի՝ ԱՄՆ-ում անցկացրած ժամանակի եւ սիթքոմի ապագա ծրագրերի մասին:

«ԱՄՆ-ի հայ հանդիսատեսը եւս մեկ անգամ իր ջերմությամբ ապացուցեց, որ «Ֆուլ հաուս»-ին սիրում ու շատ ջերմությամբ են սպասում: Սկզբում նախատեսված էր երկու համերգ, բայց ունեցանք չորսը, որոնց ժամանակ դահլիճները լեփ-լեցուն էին: Այնտեղ «Ֆուլ հաուս»-ի որակին ծանոթ էին, հնչեցին կարծիքներ, որ այս համերգը շատ ավելի լավն էր, քան նախորդ տարվանը, իսկ հետո նրանց մոտ հարց էր առաջանում, թե երրորդ համերգը ինչպիսինն է լինելու, որպեսզի գերազանցի երկրորդին: Նման կարծիքներ լսելը, հավատացեք, մեզ մեծ ոգեւորություն է պատճառում, որից ներշնչվելով ամեն բան անելու ենք, որպեսզի հաջորդ համերգն էլ իսկապես գերազանցի նախորդին»,- Միացյալ նահանգներում կայացած համերգներից ոգեւորված՝ պատմեց դերասանը:

Մեզ հետ զրույցում Գոռը պատմեց նաեւ ԱՄՆ-ում Ամանորն անցկացնելու մասին, ընդ որում նշելով, որ այսուհետ երբեք Ամանորը չի նշի Հայաստանից դուրս.

«ԱՄՆ-ում դեկտեմբերի 31-ը ոչնչով չի տարբերվում օրինակ հուլիսի 24-ից, որովհետու այնտեղ այն այնքան էլ մեծ շուքով չի նշվում: Միացյալ նահանգներում դեկտեմբերի 25-ին շատ գեղեցիկ նշում են Սուրբ Ծնունդը, որը սակայն, հայերը իրենց տներում չեն նշում, իսկ հունվարի 1-ին նրանց տներում անգամ տոնածառը էլ տեղ չունի: Օվկիանոսից այն կողմ Ամանորը մի քանի օր նշում են միայն հայերը: Հունվարի 6-ին էլ միայն հայկական տներում է Սուրբ Ծնունդը նշվում,- պատմեց Գոռ Հակոբյանն ու ավելացրեց,- մենք Ամանորը անցկացրինք հայկական միջավայրում, բայց տպավորություններով լի չեմ, որպեսզի կարողանամ որեւէ բան պատմել: Այնտեղ Ամանորը անցկացնելուց հետո մի բան հասկացա՝ այլեւս երբեք Նոր տարին դրսում չեմ դիմավորի: Մեզ մոտ՝ Հայաստանում, Ամանորի հաղորդած ջերմությունը իսկապես անփոխարինելի եւ անհամեմատելի է: Սա առաջին եւ հավանաբար վերջին անգամն էր, որ տանը չէի դիմավորում Նոր տարին, հասկացա, որ այդ օրը պետք է լինես քո տանը՝ ընտանիքի բոլոր անդամներիդ հետ միասին»:

Գոռ Հակոբյանը Միացյալ նահանգներ էր մեկնել կնոջ հետ, իսկ երեխաները Ամանորը նշել են առանց հայրիկի եւ մայրիկի: Այս առումով Գոռը նշեց, որ իրենց մեղավոր են զգացել. «Քանի որ ինձ հետ էր նաեւ կինս, մենք երկրուսս մտովի անընդհատ երեխաների հետ էինք, այս առումով էլ հասկացանք, որ Ամանորը նրանցից հեռու նշելու գաղափարը այնքան էլ ճիշտ չէր: Երբ վերադարձանք, նրանց վերաբերմունքից հասկացանք, որ մեզնից մի փոքր նեղացած են, բայց մեր բերած նվերներով փորձեցինք գոնե շահել նրանց սրտերը»,- ծիծաղելով պատմեց դերասանը:

«Ֆուլ հաուսի» հետագա գործունեության մասին խոսելիս՝ Գոռ Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց սիթքոմի այս տարվա ծրագրերը. «Փետրվարի 20-ից կսկենք «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները, որը կհեռարձակվի հավանաբար մարտից: Իսկ արդեն մայիսի վերջին, երբ ավարտվի 4-րդ եթերաշրջանը, կսկենք «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը կնկարահանվի ամռան ընթացքում, այն մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերին: Այս տարվա ծրագրերի մեջ են մտնում նաեւ շրջագայությունները՝ գարնան կեսին Եվրոպա կմեկնենք, իսկ դեկտեմբերին՝ կրկին ԱՄՆ. սրանք դեռեւս քննարկումների փուլում են, ծրագրեր են, որոնք փորձում ենք իրականացնել»,- նշեց դերասանը:

«Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանում կլինեն նոր գծային փոփոխություններ. «Ինչպես սիթքոմի տարբեր եթերաշրջաններում, նոր եթերաշրջանում եւս կլինեն երկու հյուր կերպարներ՝ աղջիկ եւ տղա, որոնց դեռեւս չեմ բացահայտի»,- նշեց նա:

Հարցին, թե 4-րդ եթերաշրջանում Ֆելոյի եւ Տաթեւի հարաբերությունները ինչպե՞ս կզարգանան, Գոռը նկատեց. «Կարծում եմ 4-րդ եթերաշրջանի վերջում նրանց հարաբերություններում դրական փոփոխություններ կլինեն, բայց «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանի ավարտը մարդիկ կտեսնեն գեղարվեստական ֆիլմում»:

Հետաքրքրվելով, թե գեղարվեստական ֆիլմով կավարտվի՞ «Ֆուլ հաուս» նախագիծը, Գոռը պատասխանեց. «Ոչինչ որոշված չէ, հնարավոր է լինի նաեւ 5-րդ եթերաշրջան արդեն կարգավիճակային փոփոխություններով, մենք ոչինչ չենք բացառում»:

Գոռ Հակոբյանի հետ խոսեցինք նաեւ «Արամմա» ֆիլմի մասին, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսին. «Ցավոք, այս ֆիլմի պրեմիերայի ժամանակ Հայաստանում չէի, շուտով կլինի նաեւ Միացյալ նահանգներում «Արամմա»-ի պրեմիերան, որին կրկին ստացվում է, որ չեմ մասնակցի: Այս ֆիլմը ես կդիտեմ որպես հանդիսատես, բայց պետք է նշեմ, որ նկարահանումներից մեծ հաճույք եմ ստացել»,- նկատեց նա:

 

Ի դեպ, այսօր Գոռ Հակոբյանի ծննդյան օրն է: Life.panorama.am-ը շնորհավորում է դերասանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay