Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տվել «դեմարշներ չանել»
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստում ասել է, որ խնդրահարույց հարցերը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դեմարշներ անել։
«Չենք թաքցնի, մենք քննարկել ենք իրավիճակը Կովկասում, ՀԱՊԿ խորհրդի անդամներից մեկի որոշ դժգոհությունները։ Եկանք այն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե առանց կոնկրետ պատճառների դեմարշներ անել։ Մենք կարծիք հայտնեցինք և ցանկություն հայտնեցինք, որ ամենայն հավանականությամբ Սանկտ Պետերբուրգում, ի վերջո, հիմնականում տնտեսական միջոցառմանը տեսնենք մեր հայ ընկերներին»,- ասել է նախագահը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։