Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի Բարդա շրջանի Ենի Դաշքենդ գյուղում սգո արարողության ժամանակ փլուզվել է տան երկրորդ հարկի հատակը։
Ինչպես haqqin.az-ին հայտնել է գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Սաբիր Ջահանգիրովը, սենյակի հատակը չի դիմացել հավաքված մարդկանց մեծ ծանրությանը։
Նրա խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ Մահացածը գյուղի 65-ամյա բնակչուհի է, ով, հավանաբար մնացել էր փլատակների տակ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։
Փաստը նախաքննության փուլում է։
Միևնույն ժամանակ, TƏBİB-ը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժել է 23 մարդ, ովքեր հոսպիտալացվել են։ Տուժածներից մեկը մահացել է մինչ հիվանդանոցում հայտնվելը։