Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները սկսել են մուտք գործել Գազայի հատված
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով սկսել են մուտք գործել Գազայի հատված։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Al Qahera News հեռուստաալիքին։
«Օգնությունով բեռնված բեռնատարները սկսել են Գազայի հատված մուտք գործել «Ռաֆահ» անցակետով», - ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Նախատեսվում է, որ այսօր Գազա մուտք կգործի 200 բեռնատար։
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով 07։00-ից (երևանյան ժամանակով՝ 09։00) Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև չորսօրյա հրադադարը, որի ընթացքում կողմերը պետք է փոխանակեն ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ու Իսրայելի կողմից ձերբակալված պաղեստինցիներին։
Մինչ այս պահը կողմերը միմյանց չեն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու համար։