Հարգելի վարորդներ, երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա – Գլինկայի փողոցի խաչմերուկում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Խորենացու փողոցից՝ Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ» և «միայն ձախ» ուղղություններով:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



