Չինաստանի բանակը զորավարժություններ կանցկացնի Մյանմայի հետ սահմանին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը զորավարժություններ կսկսի Չինաստանի և Մյանմարի սահմանի չինական կողմում։
«Համաձայն ամենամյա զորավարժությունների ծրագրի՝ Հարավային մարտական հրամանատարական գոտին կազմակերպել է բանակային ստորաբաժանումներ՝ նոյեմբերի 25-ից Չինաստանի և Մյանմարի սահմանի չինական կողմում զորավարժություններ անցկացնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է ստուգել զորամասերի շարժունակությունը, սահմանային վերահսկողությունը և կրակային ներուժը։
Տյան Ջունլին ընդգծել է, որ չինական բանակի Հարավային մարտական հրամանատարական գոտու զորքերը միշտ պատրաստ են վճռականորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, սահմանների կայունությունը, մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգությունը։