Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում մնացած պատանդների թիվը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված է ավելի քան երկու հարյուր մարդ։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դորոն Շպիլմանը։
«Այս պահին Գազայում մնացել է մոտ 215 պատանդ»,- սոցիալական ցանցի «X» հարթակում հրապարակել է Շպիլմանը։ Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները տեղեկություն չունեն մնացած պատանդների վիճակի մասին, և նրանցից ոմանք կարող են սպանվել։
Նոյեմբերի 24-ի առավոտյան ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։ Սպասվում է, որ այս ընթացքում 50 իսրայելցի պատանդներ կփոխանակվեն 150 պաղեստինցի գերիների հետ։
Ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ ազատ են արձակվել ՀԱՄԱՍ-ի առաջին 13 պատանդները։
Նրանք և զոհերի ընտանիքները պահանջում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։