Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կինտեգրվեն
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որի ընթացքում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները։Այդ հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը, որի խոսքերը մեջբերում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Մենք հուսով ենք, որ առաջիկա առավելագույնը 6 ամսվա ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը»,- ասել է Ալի Աքբար Մեհրաբիանը։
Նա նշել է, որ ուսումնասիրվել են երեք օպտիմալ երթուղիներ Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը միացնելու համար՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով։
«Մենք շատ լավ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում ինտեգրել երեք երկրների էլեկտրաէներգիայի համակարգերը», - եզրափակել է իրանցի պաշտոնյան։