Թեժ մարտեր Ավդեևկայում՝ ռուսների և ուկրաինացիների միջև
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ի առավոտյան իր զեկույցում հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինացի զինվորականներն Ավդեևկա շրջանում ետ են մղել ռուսների 30 հարձակում։
«Հակառակորդը, ավիացիայի աջակցությամբ, չի հրաժարվում Ավդեևկան շրջապատելու փորձերից։ Մեր զինվորները անշեղորեն պաշպանվում են՝ զգալի կորուստներ պատճառելով զավթիչներին»,- ասվում է զեկույցում։
Գլխավոր շտաբը գրում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները հարձակվել են երկու ճակատով՝ Ավդեևկայի եզրերից ( հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք):
Ուկրաինացի զինվորական բլոգերները վերջին 24 ժամվա ընթացքում հաստատել են ռուսաստանյան z-bloggers-ի հաղորդագրություններն այն մասին, որ ռուսական ստորաբաժանումները, մասնավորապես, կարողացել են մի փոքր առաջ շարժվել Ավդեևկայի հարավ-արևելյան ծայրամասում։
Այս մասին իր հերթական զեկույցում գրում է նաև Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը՝ հավելյալ մեջբերելով մարտական շրջանի աշխարհագրական հետազոտությունները։
Համաձայն ամփոփագրի՝ նոյեմբերի 26-ին հրապարակված աշխարհագրական կադրերը ցույց են տալիս, որ ռուսական զորքերը փոքր առաջխաղացումներ են կատարել Կրասնոգորովկայից հյուսիս-արևմուտք և Ավդեևկայի հարավ-արևելյան ծայրամասում գտնվող արդյունաբերական գոտու արևելյան մասում: