Չինաստանը հայտարարել է, որ «Թայվանի անկախությունը» նշանակում է պատերազմ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայրցամաքային Չինաստանը պատրաստ է լայն հնարավորություններ ստեղծել Թայվանի հետ խաղաղ վերամիավորման համար, սակայն չի հանդուրժի «Թայվանի անկախությանը» ուղղված անջատողական գործողությունները։ Այս մասին երկուշաբթի ասել է Չինաստանի իշխանությունների ներկայացուցիչը, հաղորդում է CGTN հեռուստատեսությունը։
«Ես ուզում եմ ընդգծել, որ «Թայվանի անկախությունը» նշանակում է պատերազմ», - ասել է ՉԺՀ Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան:
Այսպիսով, նա մեկնաբանել է Թայվանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցության քաղաքական գործիչների ելույթները, որոնք պնդել են, որ Պեկինը «ժամանակացույց չունի» կղզու դեմ ռազմական գործողությունների համար։
Մայրցամաքային Չինաստանը, պարզաբանել է Չեն Բինհուան, «չի հանդուրժի կամ ներողամտություն չի ցուցաբերի» «Թայվանի անկախության» ուժերի նկատմամբ, եթե նրանք համարձակվեն «Թայվանի անկախությանը» նպաստող միջադեպեր հրահրել:
Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ Չիանգ Քայ Շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան կղզի՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր Թայբեյը պահպանել է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն են ունեցել մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում են երկրների մեծ մասը, Թայվանը ՉԺՀ-ի տարածաշրջաններից մեկն է։