Ալիևը կարգադրել է օկուպացված Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կստեղծվի այսպես կոչված «Ղարաբաղի համալսարան»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ստեղծել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանը կից «Ղարաբաղի համալսարան» հանրային իրավունքի իրավաբանական անձ», - ասվում է փաստաթղթում։
Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու համար, լուծել համալսարանին հողատարածքով, ուսումնական մասնաշենքով և հանրակացարանով, մարզահրապարակով և այլ ենթակառուցվածքներով ապահովելու հարցերը։