Իրանի ԱԳ նախարարը ՄՔԴ-ից պահանջել է դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նամակներ է ուղարկել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պյոտր Հոֆմանսկիին և դատախազ Քարիմ Ահմադ Խանին՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, գրում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հեռագրային ալիքում։
«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նամակներ է ուղարկել ՄՔԴ նախագահին և դատախազին՝ ընդգծելով Գազայի հատվածում վերջին հանցագործությունների հետաքննությունն արագացնելու անհրաժեշտությունը։ Գազայի հատվածի բարբարոսական ռմբակոծումը և Իսրայելի ներխուժումն անկլավ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 14 հազար խաղաղ բնակիչ և վիրավորվել առնվազն 32 հազարը, ռազմական հանցագործությունների վառ օրինակներ են։ Դրանք պետք է համարվեն մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ցեղասպանության ակտեր»,- ասվում է նամակներում։