Լսափողից այն կողմ. ինչպիսի՞ն են «Սեքս հեռախոսով» ծառայության օպերատորները
ЛАЙФՀեռախոսով սեքսը ընդամենը գրավիչ խաղ է, որտեղ հեռախոսից հնչող էրոտիկ ձայնը գրավում է, գլխապտույտ առաջացնում ու գրգռում երևակայությունը՝ խոստանալով կատարել ձեր ամենանվիրական ու արգելված էրոտիկ ցանկությունները,- գրում է Past.am-ը:



Շքեղ կին, դեռատի նիմֆոմանուհի, կրքոտ միանձնուհի, բրուտալ մաչո… սպասում են լսափողից այն կողմ: Սակայն արդյո՞ք դա այդպես է: Այդ մասին գիտի լուսնակարիչ Ֆիլ Տոլեդանոն, ով ներկայացրել է մի շարք լուսանկարներ, որտեղ պատկերված են «Սեքս հեռախոսով» ծառայության օպերատորները:
Իրական կյանքում ավելի հաճախ «Սեքս հեռախոսով» ծառայության օպերատորները ուսանողներ են, տնային տնտեսուհիներ, թոշակառուներ, որ ունեն հաճելի ձայն ու հարուստ սեքսուալ փորձ:
«Այդ բոլոր մարդկանց միավորում է մեկ բան՝ գումար վաստակելու ցանկությունը: Այդ պատճառով էլ նրանք ժամերով պատկերում են բռնարարի զոհի, հլու ստրկուհու կամ տիրական տղամարդու: Այդ խաղերում ամեն ինչ թույլատրելի է՝ չկան կանոններ, շրջանակներ, դու կամ ընդունում ես դրանք, կամ ոչ»,-պատմում է լուսանկարիչ Ֆիլ Տոլեդանոն:
Հաճախ օպերատորների շարժուձևը կյանքում ու իրական կյանքում տարբերվում է: Նրանք մարմնավորում են տարբեր կերպարների ու կախված, թե որքան լավ են կատարում իրենց դերը, այդքան բարձր է հոնորարը:












