2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը
ОБЩЕСТВО2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունի:
Համաժողովի ընթացքում կկայանան մի շարք պանելային քննարկումներ՝ «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա», «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» և այլ խորագրերով: Պանելային քննարկումների բանախոսներից է նաև «Լիկվոր» ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ :
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природе



