Ереван, 21.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վիետնամկա՝ կոշի՞կ, թե՞ հողաթափ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վիետնամկան հարթ տակացուներով ամառային կոշիկ է: Դրանք ամրացվում են մատների արանքով անցնող երկու ժապավենով։ Վիետնամկաները, բնականաբար, մեծ պահանջարկ ունեն ասիական երկրներում։ Օրինակ՝ վիետնամկաների ճապոնական տեսակները կարելի է կրել գուլպաների հետ։ Այդ մոդելը կոչվում է զորի (ձորի), իսկ գուլպաները՝ տաբի, այսինքն՝ զորի-տաբի։ Դրանք տեսքով ավելի շատ նման են ձեռնոցների՝ ոտքերի համար։ Իսկ ընդհանրապես, վիետնամկաների առավելությունը դրանց բազմակողմանիությունն է: Ի վերջո, այն հարմար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Վիետնամկաներ սովորաբար կրում են ոչ պաշտոնական վայրերում՝ լողափում կամ տանը:

Լոգարանում կամ լողավազանում օգտագործվում են ռետինից պատրաստված մոդելներ, որոնք ջրի հետ շփվելուց չեն փչանում: Ներկայում շուկայում կարելի է գտնել այդ ամառային կոշիկների մոդելների լայն տեսականի։ Վիետնամկաները տարբերվում են գույնով, ձևով, ժապավենների քանակով և մատների միջև եղած կամուրջներով: Չնայած այդ կոշիկների ծագման հնությանը, դիզայներները ամեն տարի մշակում են նոր մոդելներ, որոնք հարմար են տարբեր իրավիճակների համար: Նման կոշիկները առաջին անգամ հայտնվել են Հին Եգիպտոսում, ինչը հաստատվում է ժայռերին արված արձանագրություններով և որմնանկարներով: Այդ առաջին հողաթափերը պատրաստվել են պապիրուսից և արմավենու տերևներից։

Հետո դրանք տարածվել են Հին Հռոմում: Հին Ճապոնիայում դրանք պատրաստվել են փայտից և ծղոտից: Ժամանակակից աշխարհում էլ դրանք զբաղեցնում են ճապոնական կոշիկի արտադրության զգալի մասը։ Ընդ որում, դրանք առավել տարածված են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն, թե ինչու են այդ կոշիկները Խորհրդային Միության երկրներում կոչվել վիետնամկաներ, հստակ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է նրանով, որ առաջին անգամ նման կոշիկներ ներկրվել են Վիետնամից, որի հետ կնքվել է համագործակցության և առևտրի պայմանագիր։ Նյութը, որից պատրաստվում են այս կոշիկները, անընդհատ փոխվում է։ Մեր օրերում վիետնամկաներ հիմնականում պատրաստում են ռետինից։

2000-ականների սկզբին նորաձև էր դարձել նման կոշիկները զարդարել մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված տարբեր ներդիրներով։ Շատ տարածված էին նաև պլաստմասե տարրերով, ռինսթոններով և ասեղնագործությամբ վիետնամկաները։ Ընդ որում, վիետնամկաները նորաձևության մեջ են հայտնվել և պոդիումներ նվաճել Chanel-ի և Dior-ի հավաքածուներում հայտնվելուց հետո։ Հետագայում ռետինի փոխարեն դիզայներները սկսել են օգտագործել կաշի և տակացուները շատ ավելի են բարակացրել: Սակայն դիզայներների երևակայությունը դրանով չի սահմանափակվել, երբեմն սկսել են հայտնվել վիետնամկաներ՝ կրունկներով և բարձր հարթակներով։

Վիետնամկա գնելիս պետք է ուշադրություն դարձնել կոշիկների հետևյալ որակներին. որքան են ճկուն, ինչ նյութից է տակացուն (ավելի լավ է ընտրել բնական, բարձրորակ նյութ, այս կերպ դուք կարող եք նվազագույնի հասցնել ոտքերի քրտնելը), ամրացումները, որոնցով ժապավենները պահվում են կոշիկների վրա (նախապատվությունը պետք է տրվի առավել հարմարավետ մոդելներին, հակառակ դեպքում ժապավենը կարող է փչանալ), նաև չպետք է վիետնամկան փորձել գուլպա հագած, բացի դա, նրանց վրա սոսինձի կամ թելերի մնացորդներ չպետք է լինեն։ Վիետնամկաները ոչ պաշտոնական կոշիկներ են, և լավ են համադրվում վառ հագուստի կամ ծովափնյա կոստյումի հետ: Դրանք հիանալի համադրվում են ջինսերի հետ։ Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ոչ պաշտոնական ոճը հարմար չէ յուրաքանչյուր իրադարձության համար։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankГламурные аутфиты звезда на церемонии вручения премии Governors Awards в Лос-Анджелесе Ким Кардашьян продемонстрировала свою скульптурную фигуру в нижнем белье Dolce & Gabbana x SKIMS Джордж Клуни восхищен Евой Лонгорией: «Она надирает задницы» Сарик Андреасян и Лиза Моряк ждут второго ребенка Эксперт: Решения в Армении принимает один человек с неясными мотивациями NBC News: В результате израильских атак оказалось под угрозой исчезновения древнее историческое наследие Ливана