Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո հրապարակվել է գրավոր հայտարարություն, որտեղ անդրադարձ է արվել նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին։
«Գնահատվել են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների՝ մնայուն խաղաղության պայմանագրով հանգուցալուծմանը և այդ շրջանակում Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, հարցին միջամտելու արտատարածաշրջանային դերակատարների ջանքերը։
Նշվել է, որ Անկարան «աջակցելու է ամեն տեսակ անկեղծ ջանքի՝ ուղղված մնայուն խաղաղության հաստատմանը, որը նպաստելու է տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում Հայաստանի անդորրին ու բարօրությանը»։
Հայտարարությունում կա նաև անդրադարձ ռուս-ուկրաինական պատերազմին։ Նշվում է, որ Թուրքիան կշարունակի իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների վերսկսմանը։