5,2 մլն դոլար է առաջարկվել Մեսսիի մարզաշապիկի հավաքածուի համար, որով նա խաղացել է ԱԱ-2022-ում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Sotheby’s-ի աճուրդի մասնակիցներից մեկն առաջարկել է 5,2 միլիոն դոլար մարզաշապիկների 6 հավաքածուի համար, որոնք Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կրել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են աճուրդի մամուլի ծառայությունից։
Աճուրդում ներառված են այն մարզաշապիկները, որոնք հարձակվողը կրել է եզրափակիչ, կիսաեզրափակիչ, քառորդ եզրափակիչ, 1/16 և խմբային փուլի երկու հանդիպումներում: Աճուրդը կավարտվի դեկտեմբերի 14-ին:
«Այս մարզաշապիկները Մեսսիի ժառանգության խորհրդանիշն են: Նրանք խորհրդանշում են կարիերայի գագաթնակետը, որը լցված է քրտնաջան աշխատանքով և գեղեցիկ խաղի հանդեպ անմահ կիրքով: Մեսսին ոչ միայն հաղթեց աշխարհի առաջնությունը, նա ոգեշնչեց ֆուտբոլիստների ու երկրպագուների ամբողջ սերունդներին։
Գալիք տարիներին այս մարզաշապիկները կհիշեցնեն Մեսսիի մեծությունը և այն հետքը, որը նա թողեց ֆուտբոլի աշխարհում: Այս մարզաշապիկները, որոնք նա կրել է յուրաքանչյուր խաղի առաջին կեսերում, հաղթանակի և հաստատակամության խորհրդանիշն են»,- ասվում է Sotheby’s-ի կայքում տեղադրված նկարագրության մեջ:
Արգենտինայի հավաքականը հաղթել է Կատարում կայացած աշխարհի առաջնությունում՝ եզրափակիչում 11 մետրանոցներով առավելության հասնելով Ֆրանսիայի նկատմամբ (3:3, 4:2): Վճռորոշ խաղում Մեսսին դուբլի հեղինակ է դարձավ։