Էրդողանը հայտարարել է, որ չի ճանաչում ՀԱՄԱՍ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբեք չի ճանաչի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը որպես ահաբեկչական խմբավորում։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ… Ես երբեք չեմ կարողանա ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչ էլ որ որևէ մեկը ասի», – ասել է նա:
Մինչ այս Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է քրեական պատասխանատվություն կրի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում։
Նոյեմբերի 22-ին Էրդողանը հայտարարել էր, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունները չեն կարող բացատրվել ինքնապաշտպանության իրավունքով։ Թուրքիայի նախագահը նշել է, որ պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայում տեղի ունեցող իրադարձությունները «անցել են մարդկային հանդուրժողականության սահմանները»։