Դուբայի գագաթնաժողովում Շոլցը խոստացել է միլիարդավոր եվրոներ ծախսել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների համաժողովին, գրում է Bild-ը։ Ելույթ ունենալով ֆորումում՝ նա խոստացել է մինչև 2025 թվականը կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար հատկացնել առնվազն 6 միլիարդ եվրո։
«Շոլցը խոստացել է աշխարհին՝ Գերմանիան տարեկան վեց միլիարդ եվրո կներդնի կլիմայի գլոբալ պաշտպանության համար՝ ամենաուշը մինչև 2025 թվականը: Կառավարությունը գերազանցել է պլանը 2022 թվականին՝ բյուջեից գրեթե 6,4 միլիարդ եվրո է հատկացվել գլոբալ կլիմայական ծրագրերի համար: Իսկ կանցլերը Դուբայում ասել է՝ չնայած խնայողության բոլոր սահմանափակումներին, խոստումը մնում է»,-գրում է թերթը:
Ինչպես նշում է Bild-ը, Շոլցը նման խոստումներ է տվել Գերմանիայի բյուջետային ճգնաժամի ֆոնին։ Հրատարակությունն ընդգծում է, որ այս որոշումը համաձայնեցրել է իշխող կոալիցիան, թեև Բեռլինն արդեն ամեն տարի գրեթե 10 միլիարդ եվրո է ծախսում կլիմայական նախագծերի վրա։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը (COP28) անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն կանցկացվի մինչև դեկտեմբերի 12-ը։