Պայքարն Արցախի համար շարունակվում է. «Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է վաղը 10:00-ից լինել ԱԺ-ի մոտ
ОБЩЕСТВОՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը վաղը՝ ժամը 10․00-ին քննարկվելու է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին, հրավիրում ենք, ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային Ժողովի դիմաց։ Պայքարն Արցախի համար շարունակվում է, անկախ նրանից, որ Արցախը հայաթափված է։
Մենք հիմա պիտի շարունակենք պայքարել, որպեսզի երբ սպառվի ադրբեջանական նավթը, երբ թուլանա Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում և այլն, մենք կարողանանք ետ բերել Արցախը։
Ադրբեջանը 26 տարի շարունակ չհրաժարվեց իր նպատակից ու հասավ դրան։ Հիմա հերթը մերն է։ Պայքարը երկարաժամկետ է ու ամենօրյա»։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



