Պեկինում կայացել է Սի-Լուկաշենկո հանդիպումը. այն տևել է նախատեսվածից 3 անգամ երկար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Պեկինում կայացած հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Բելառուսի նախագահը բանակցությունների ժամանակ նշել է միակ գլխավոր հարցը, որը կցանկանար քննարկել, երկկողմ համագործակցության զարգացման նախանշված ծրագրերի իրականացման արագությունն է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:
«Երբ ես պատրաստվում էի այս այցին և իմ գործընկերներին հարցնում էի, թե ինչ հարցեր է պետք քննարկել, որը ընթացք չեն ստանում, մենք չգտանք մի հարց, որն ընթացք չի ստացել», - ասել է նա:
Պետության ղեկավարը հայտարարել է, որ միակ հարցը, որը կցանկանար այսօր քննարկել՝ արագությունն է:
Մինչդեռ belta.by հավելում է, որ երկկողմ հանդիպումը նախատեսվածից երեք անգամ ավելի է տևել։ Բանակցությունների ավարտին երկրների ղեկավարները նվերներ են փոխանակել, որից հետո շփումը շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում։