Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը Պենտագոնի ղեկավարից 17 մլն արկ է խնդրել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ նոյեմբերին Կիև այցի ժամանակ նրան ասել են, որ Ուկրաինային անհրաժեշտ է 17 մլն արկ, իսկ Ուկրաինայի ամբողջ տարածքն ազատագրելու համար անհրաժեշտ է 350-400 մլրդ դոլարի ուժ և ռեսուրս։ Այս մասին գրում է «Ուկրաինսկա պրավդա»-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
Ըստ հոդվածի՝ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հանդիպման ժամանակ խնդրել է Ուկրաինային տրամադրել 17 միլիոն արկ։ Հրատարակության տվյալներով՝ Օսթինին զարմացրել է նման խնդրանքը։
Ըստ «Ուկրաինսկա պրավդա»-ի՝ Գլխավոր շտաբի հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ողջ տարածքն ազատագրելու նախագահի առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ են 350-400 միլիարդ դոլարի ուժեր և ռեսուրսներ։ Գլխավոր շտաբը Օսթինի հետ կիսվել է պլանավորման որոշ գաղափարներով:
«Օսթինին ասացին 17 միլիոն արկերի անհրաժեշտության մասին: Նա, մեղմ ասած, զարմացավ, քանի որ ամբողջ աշխարհում հնարավոր չէ այդքան արկ հավաքել», - պատմել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Բացի այդ, ըստ աղբյուրի, Օսթինը նաև ասել է, որ Զալուժնին իրեն բողոքել է երկրի նախագահի գրասենյակի միջամտության առնչությամբ: