Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը․ «ՀայաՔվե»-ի համակարգող խորհուրդ
БЛОГՀարգելի՛ հայրենակիցներ,
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ն ընդդեմ 3-ի ձայների հարաբերակցությամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, բացասական եզրակացություն հայտնեց «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի վերաբերյալ։
Նախագիծը բովանդակային քննարկման չարժանացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների ապակառուցողական միջամտությունների հետևանքով։
Դեկտեմբերի 5-ին էլ ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։
Դեկտեմբերի 5-ին էլ ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։
Այսպիսով, մեր 58 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագիծը, որը ՀՀ 33-ամյա պատմության առաջին քաղաքացիական նախաձեռնության արդյունքն էր և կոչված էր պաշտպանելու ՀՀ սահմանադրաիրավական հիմքերը, անգամ քննարկման չդրվեց ԱԺ նիստում՝ ՔՊ խմբակցության ինքնիրավչության պատճառով։
«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծն ԱԺ նիստի օրակարգ չներառելը ծանր հարված է Հայաստանի՝ առանց այն էլ խարխլված ժողովրդավարությանը։ Այն ոչ միայն հակաժողովրդավարական քայլ է, այլև ակնհայտ արհամարհանքի դրսևորում է 58 հազար քաղաքացիների կամքի հանդեպ։
Գործող իշխանությունները, հրաժարվելով օրենքի նախագիծը քննարկելուց, հարցի վերաբերյալ որևէ սեփական առաջարկ չներկայացրին, ինչը պարտադիր պայման է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունների դեպքում՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երաշխավորությունների։
Այս ապօրինությունների շարանը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ։
Այս ապօրինությունների շարանը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ։
«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը սահմանադրական բոլոր եղանակներով պայքարեց քաղաքացիների տված քվեն պաշտպանելու համար։ Սակայն ՔՊ-ն հերթական անգամ ապացուցեց, որ փաստացի զավթել է ժողովրդին պատկանող իշխանությունը, դրժում է իր նախընտրական խոստումները և իր իսկ հաստատած՝ կառավարության 2021-26 թթ․ ծրագրի հիմնադրույթները, և արհամարհում է նրանց
օրինական կամքը։
Ուստի մեզ այլ բան չի մնում անելու, քան արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության փաստացի զավթում, և մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների և մեր հիմնարար ազգային նպատակների պաշտպանության համար։
Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք առաջիկա օրերին, մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին և գործընկերներին՝ վստահության և հետևողական պայքարի համար։
«ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող խորհուրդ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



