Բայրամովը Իրանի ԱԳ նախարարին դժգոհել է «Հայաստանի ռազմականացումից»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի և տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները դրական են գնահատել վերջին ամիսներին կայացած բարձր մակարդակի հանդիպումներն ու միջգերատեսչական շփումները։
«ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցային միջանցքների զարգացման ծրագրերը, նշել են Իրանի տարածքով նոր տրանսպորտային կապի ստեղծման աշխատանքների արագացման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Բայրամովը նաև խոսել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների հեռանկարների մասին և պնդել, որ Երևանը «խոչընդոտում է» դրան։
«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի ռազմականացման փորձերը ռիսկ են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ասվում է հայտարարությունում։ Հավելենք, որ Բայրամովի ու Աբդոլահիանի հանդիպումը տեղի է ունեցել մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում։