Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի 8-10 աստիճանով
ОБЩЕСТВОՀանրապետության տարածքում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +4 աստիճան, հունվարի 17-ին` +6, հունվարի 18-19-ին` +9, հունվարի 20-ին` +6 աստիճան:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



