Ֆրանսիան աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վերսկսկմանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի վերջին համատեղ հայտարարությունը և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:
Հայտարարությունում ընդգծվում է, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ որպես դրական ազդանշան և երկու երկրների բարի կամքի դրսևորումները՝ մասնավորապես գերիների փոխանակման վերաբերյալ։
«Հուսով ենք, որ այս հայտարարությունները առաջին քայլն են բանտարկյալների, գերիների և անհետ կորածների իրավիճակի հարցի կարգավորման ուղղությամբ»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից հավելել են՝ ինչպես բազմիցս ասել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը՝ չի կարող տևական խաղաղություն լինել՝ առանց միջազգային իրավունքը հարգելու, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների միջև սահմանների անխախտելիության։