Չասացի կներես ու չեմ էլ ասի… ինձ պետք է ասեին կներես. Հասմիկ Կարապետյանն անկեղծանում է
ЛАЙФԵրբ էկրաններից տեսնում ենք մի դերասանի կամ երգչի, շատերս ակամա մոռանում ենք, որ նրանք մինչ իրենց մասնագիտությամբ ներկայանալը, նախեւառաջ մեզ պես մարդիկ են՝ իրենց ուրախություններով ու տխրություններով, իրենց առօրյա հոգսերով ու ձեռքբերումներով: Նրանք էլ մեր նման մի փոքր բանից կարող են տանջվել եւ երջանկանալ: Նրանք էլ սիրում են ու հիասթափվում, միայն թե բեմը այն տեղը չէ, որտեղից կարելի է պատմել այդ մասին… Life.panorama.am-ն առաջիկայում կներկայացնի մեզանում հայտնի արվեստագետներին բոլորովին այլ կողմից: Մենք կխոսենք ոչ թե նոր աշխատանքներից ու տեսահոլոավկներից, այլ պարզապես կանկեղծանանք միմյանց ու ընթերցողի հետ, չէ որ անկեղծությունը գերագույն հատկանիշն է, որը մարդուն դարձնում է պարզ, առանց արհեստական շղարշների: Մեր «անկեղծության տաղավարում» առանց բեմական դիմակի երգչուհի Հասմիկ Կարապետյանն է:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությանս ամենավառ հիշողութունները շատ են, բայց մինչ այսօր ինձ համար տպավորիչ է մնում այն, թե ինչքան շատ էի սիրում լինել ուշադրության կենտրոնում, այդ իսկ պատճառով միշտ երգում էի մեր տանը կազմակերպվող խնջույքների ժամանակ, ընդ որում պարտադիր պայման էր կանգնել բարձր աթոռին: Վառ հիշողություններից է նաեւ այն, որ մանկապարտեզային տարիքից շատ հաճախ էի սիրահարվում:
Շարունակությունը՝ այստեղ



