Բայդենը Զելենսկիին դեկտեմբերի 12-ին հրավիրել է Սպիտակ տուն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման՝ քննարկելու ՌԴ-ի դեմ շարունակվող պայքարը և Կիևին ԱՄՆ-ի շարունակական աջակցության «կենսական նշանակությունը»։
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին, հայտնում է golosameriki.com-ը։
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Բայդենն ու Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի «հրատապ կարիքները»։
«Քանի որ Ռուսաստանը մեծացնում է հրթիռային և անօդաչու սարքերով հարվածները Ուկրաինային, առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հրատապ կարիքները և ԱՄՆ-ի կողմից շարունակական աջակցության կենսական նշանակությունը այս կրիտիկական պահին», - ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի հայտարարության մեջ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակը Telegram-ում հայտնել է, որ Ուկրաինայի առաջնորդը Վաշինգտոն կժամանի երկուշաբթի։