Երեխաների նկատմամբ թրաֆիքինգի 2 դեպք է գրանցվել 2015թ. Հայաստանում
ОБЩЕСТВОԱնցյալ տարվա ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի երկու դեպք է գրանցվել: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: «2014թ. երեխաների նկատմամբ թրաֆիքինգի դեպքեր չեն արձանագրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դուրյանը:
Անդրադառնալով առանց խնամքի մնացած երեխաներին՝ Նելլի Դուրյանը նկատեց, որ նման երեխաների թիվն իրականում մեծ չէ, ուստի յուրաքանչյուրի հարցն օպերատիվ քննարկվում է, գտնվում են լուծումներ: Նա հայտնեց, որ առանց խնամքի մնացած անչափահասների հարցերով հատուկ խումբ է ստեղծվել, որում ներգրավված են իրավասու կառույցների, տեղի ինքնակառավարման մարմինների, հանրային սեկտորի ներկայացուցիչները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



