Ժողովրդական բաստիոնը մի օր անհետ սրբելու, տանելու է քեզ էլ, քեզ այդքան «դուխ» տվածներին էլ. Աննա Կոստանյան
ПОЛИТИКАԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նկատե՞լ եք` քպ-ական որոշ պատգամավորներ նիկոլի դեմքի արտահայտությունն ու ձայնի տեմբր են ընդօրինակել, լրիվ դարձել են #նիկոլ:
Այս ռեպորտաժում մի քպ-ական պատգամավոր` Գևորգ Պապոյան անունով, առանձնահատուկ հոխորտանքով ու դեմքի ամբարտավան (էստեղ ուրիշ բառ ավելի կսազեր) արտահայտությամբ, բերանից փրփուրներ թափելով հաթաթա է տալիս. գայթակղությունը մեծ է ամենավերջին բառերով սրան հայհոյելու, բայց կզսպվեմ և կուզեմ ուշադրությունը հերթական անգամ սևեռել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի փոխտնօրենի հայտարարության և ինստիտուտի հստակ դիրքորոշման վրա.
«ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՉ ԹԵ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄ ԿԱՄ ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ, ԱՅԼ ՀԵՆՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, քանի որ էթնիկ զտումը միջազգային իրավունքով ավելի մեղմ հանցանք է, քան ցեղասպանությունը...և եթե քայլեր չձեռնարկվեն սխալն ուղղելու համար, սա ԿԴԱՌՆԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ»։
Իսկ վերջում, այնուամենայնիվ, քպ-ական Գևորգ Պապոյանին խորհուրդ կտամ օր առաջ խելքը գլուխը հավաքել ու դադարել աջ ու ձախ սպառնալիքներ թափել։ Ժող.բաստիոնը մի օր անհետ սրբելու տանելու է քեզ էլ, քո ամբարտավան դեմքն էլ, քեզ էդքան «դուխ» տվածներին էլ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



