Ռոստովի մարզում 100,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ ՌԴ Ռոստովի մարզում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
Մասնագետները մեկ գիշերվա ընթացքում վերականգնել են Ռոստովի մարզի ավելի քան 80 հազար բնակչի էլեկտրամատակարարումը։ Մասնավորապես, վերանորոգվել է Դոնի Ռոստովի Ալեքսանդրովկա թաղամասի և Ակսայի մի մասի էլեկտրամատակարարման բարձրավոլտ գիծը։
Ռոստովի մարզում էլեկտրաէներգիայի անջատումները սկսվել են դեկտեմբերի 11-ից սառցե անձրևի և քամու պատճառով, որոնք կտրել են սառույցով ծածկված էլեկտրալարերը: Տարածաշրջանում պահպանվում են անբարենպաստ եղանակային պայմաններ, դեկտեմբերի 13-ի օրվա առաջին կեսին սպասվում է ցրտահարություն և քամու ուժգնացում՝ մինչև 18 մ/վրկ։