Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են. այսօր տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ՝ եղբայրների միջև. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսներն ու ուկրաինացիներն ըստ էության մեկ ժողովուրդ են, և այն, ինչ այսօր տեղի է ունենում ահռելի ողբերգություն է, որը նման է եղբայրների միջև քաղաքացիական պատերազմի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ կապով քաղաքացիների հետ շփման ժամանակ:
Նրա խոսքով՝ ամբողջ սևծովյան տարածքները ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռուսաստանին:
«Ղրիմը և ամբողջ սևծովյան տարածաշրջանը Ռուսաստանին են անցել Թուրքիայի հետ Ռուսաստանի պատերազմների արդյունքում։ Ի՞նչ կապ ունի Ուկրաինան դրանց հետ։ Օդեսան ընդհանրապես ռուսական քաղաք է։ Մենք գիտենք այս մասին։ Եվ բոլորը գիտեն այդ մասին»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր հաշտվել պատմական տարածքների կորստի հետ, սակայն Արևմուտքի և Կիևի քաղաքականությունը Մոսկվային ստիպել է հակաքայլերի դիմել։