Ոչ ոք չգիտի՝ ինչպես Ուկրաինայի հարցում գտնել լուծում, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ ամերիկացիները. Սերբիայի նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
Բոլորը հասկանում են, որ պատերազմում Ռուսաստանին չի կարելի հաղթել, Sputnik Սերբիայի հետ զրույցում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Եթե նայեք Ուկրաինայում տիրող իրավիճակին, ապա պարզ է, որ Ռուսաստանը չի կարող պարտվել պատերազմում: Կարծում եմ, որ սա արդեն պարզ է բոլորի համար, ես խոսում եմ փաստերի, այլ ոչ թե կողմնակալության, այս կամ այն կողմին աջակցելու մասին: Քանի որ դա այդպես է, պետք է լուծում գտնել: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես գտնել լուծում: Պուտինը չգիտի, ամերիկացիներն էլ չգիտեն», - ասել է Վուչիչը:
Հիշեցննեք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ ուղիղ կապով շփման ընթացքում ասել էր, թե երբ կլինի խաղաղություն:
«Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն: Ապաազգայնացման հարցը շարունակում է արդիական մնալ:Ուկրաինական կողմը չի ցանկանում պայմանավորվել, մենք ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա: