Ինձ պակասում է անձնական երջանկությունը կառուցելն ու ընտանիք ունենալը. Արփինե Հովհաննիսյան
ЛАЙФWnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հեղինակավոր կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։
Կենսագրություն.
Ծնվել է 1983թ., դեկտեմբերի 4, ք. Երևան
Կրթություն
2000-2006թթ.-Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետ, իրավաբան
2009թ.- ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան
Աշխատանքային գործունեություն
2003-2006թթ.-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ
2006-2007թթ.-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ
2007թ.-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
2007-2008թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ
2008թ. մայիսի 19-ից սեպտեմբերի 30-ը- ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական
2008-2011թթ.-ԱԺ նախագահի խորհրդական
2012-2015թթ.-ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով, ինչպես նաև ՄԻԵԴ դատավորների ընտրության հարցերի հանձնաժողովի անդամ
2015 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
Այլ տվալներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական հոդվածների, գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
Կյանքում կարեւորում է.
Կյանքում ամենակարևորն ինքս ինձ հետ ազնիվ լինելն է. երբ մենակ մնամ, չամաչեմ իմ որևէ արարքից: Ես ինձ լիարժեք եմ զգում: Ինձ համարում եմ երջանիկ մարդ, չեմ ձգտում ու չեմ ուզում ունենալ ավելին, քան ունեմ: Ինձ պակասում է երևի թե միայն անձնական երջանկություն կառուցելն ու ընտանիք ունենալը: Բայց դա էլ թերիության զգացում չի առաջացնում:
Տղամարդկանց մասին.
Չեմ սիրում բամբասկոտ տղամարդկանց, փոքրոգի տղամարդկանց, տղամարդը պետք է մեծահոգի լինի, դա նրա թերևս ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է:
Կատարյալ մարդիկ ընդհանրապես չեն լինում, կատարյալ տղամարդիկ` առավել եւս, բայց տղամարդը պետք է լինի ուժեղ, ինքնավստահ եւ մեծահոգի: Կողքիս պատկերացնում եմ նրան, ով բարի է, մեծահոգի ինքնաբավ և ինքնավստահ՝ իմ կողքին գտնվելու համար, և ում համար ես պատրաստ կլինեմ առավելագույն զիջումների։
Քաղաքականություն.
Այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդկային հարաբերության մեջ մարդիկ ձգտում են ազնվությամբ և «խաղի կանոնների պահպանմամբ առաջնորդվել, կցանկանցայի, որ քաղաքականության մեջ էլ այդպես լիներ. լիներ ավելի շատ ազվնություն:
Կարիերա, թե՞ ընտանիք.
Հանուն կարիերայի չպետք է ստորադասել ընտանիքը, բայց միևնույն ժամանակ ընտանիքն ու կարիերան չպետք է փորձել հակադրությունների դաշտում դիտել։ Դա մեր ազգային հոգեբանությանը բնորոշ խնդիր է, որը երբեք համադրության, հանգիստ բնականոն օրինաչափ զարգացման ուղով չենք տեսնում։ Երբ ակտիվ է կնոջ դերը, մասնավորապես, երբ նա գործում է հասարակական-քաղաքական դաշտում, ապա դա անմիջապես իր ետևից բերում է թելադրանք, հարցադրումներ ընտանիքի ու կարիերայի հակադրությամբ։ Հուսով եմ, ինչ-որ տեղ անգամ վստահ եմ, ինձ երբեք նման ընտրության առջև չեն կանգնեցնի, սակայն երբ անհրաժեշտություն առաջանա կընտրեմ ընտանիքը։
Հոդվածն ամբողջությամբ՝ Wnews.am-ում։








