Ֆրանսիայում մահացել է վրացի հայտնի ռեժիսոր Օթար Իոսելիանին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում մահացել է վրացի և ֆրանսիացի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին։ Այս մասին հայտնել է լրագրող Յուրի Ռոստը։ Ռեժիսորը 89 տարեկան էր, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։
Օթար Իոսելիանին ծնվել է Թբիլիսիում 1934թ.-ին։ Սովորել է Մոսկվայում և սկսել է ֆիլմեր նկարահանել 1960-ականներին։ Նրա առաջին լիամետրաժ «Տերևաթափ» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի FIPRESCI մրցանակին։
Իոսելիանիի ամենահայտնի ֆիլմերից են ԽՍՀՄ-ում նկարահանված «Երգող կեռնեխը» և «Հովվերգություն»-ը, ինչպես նաև Ֆրանսիայում նկարահանված «Լուսնի ֆավորիտները», «Թիթեռների որսը» և «Մնաս բարով, հայրենի տուն» («Ճշմարտությունը գինու մեջ է») կինոնկարները։
Ռեժիսորը 1980-ականների սկզբից ապրել և աշխատել է Ֆրանսիայում։ Նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր, մասնավորապես՝ «Վրաստանը միայնակ» (1994 թ.)։ Ռեժիսորը մի շարք կինոփառատոների մրցանակակիր է եղել․ Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջի»՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։ 2019 թվականին ստացել է ռուսաստանյան Նիկա մրցանակը՝ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում։