Վրաստանից Հայաստան նավթամթերքի արտահանումն աճել է
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ այս տարի 10 ամսում երկրից արտահանվել է 15,542 մլն դոլարի տեղական նավթ և նավթամթերք: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Նույն տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 10,831 մլն դոլարի արտադրանք, իսկ 2021 թվականի 10 ամիսներին՝ 6,649 մլն դոլարի արտադրանք: Այս տարի վրացական նավթն ու նավթամթերքը ամենաշատն արտահանվել է Հունաստան, Շվեյցարիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Չորրորդը Հայաստանն է։
Հունաստան՝ 6,986 մլն դոլար,
Շվեյցարիա՝ 4,117 մլն դոլար,
Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2,545 մլն դոլար,
Հայաստան՝ 913,6 հազար դոլար,
Թուրքիա՝ 200,7 հազար դոլար,
Ուզբեկստան՝ 196,4 հազար դոլար,
Ուկրաինա՝ 178,3 հազար դոլար,
Ադրբեջան՝ 158,9 հազար դոլար,
Լիբիա՝ 76,9 հազար դոլար։
Փոքր քանակությամբ նավթ ու նավթամթերք է արտահանվել Եմեն, Լիտվա, Իրաք, Լեհաստան, Ղազախստան, Նիդեռլանդներ, Լիբանան, Սերբիա և Չեխիա: