Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շատ եվրոպական պետություններ ձև են անում, թե տեղյակ չեն Ադրբեջանում իրավիճակի մասին. El Confidencial

МЕЖДУНАРОДНОЕ

Իսպանական հեղինակավոր El Confidencial թերթը հրապարակել է «Խավիարային քաղաքականության վե՞րջը» հոդված, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի ներկայիս տնտեսական և քաղաքական իրավիճակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ Դանիել Իրիարտեի հեղինակած հոդվածի առաջին մասը վերաբերում է նավթի գների անկման հետևանքով նավթից խիստ կախում ունեցող ադրբեջանական տնտեսության կրած վնասներին, ինչպես նաև՝ ադրբեջանական «մանաթ»-ի  կտրուկ արժեզրկմանը: Հեղինակը նշում է, որ ադրբեջանական տնտեսության մուտքերի իննսուն տոկոսը կախված է նավթագազային արդյունաբերությունից: Արդյունքում՝ նավթի գնի չբարձրացման պայմաններում, 2016 թվականին կավելանա Ալիևի ռեժիմի անվստահությունն իր ուժերի նկատմամբ, և հնարավոր է, որ առավել ան հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերվի ցանկացած տեսակի ընդդիմության կամ ներքին քննադատության նկատմամբ:

Ըստ հեղինակի տվյալների, տնտեսական պայմանների վատթարացման հետևանքով, Ադրբեջանը նախատեսում է փակել իր դեսպանությունները և առևտրային գրասենյակները Կոլումբիայում, Ուրուգվայում և Կուբայում, ինչպես նաև պատվո հյուպատոսությունները Ջենովայում, Բրատիսլավայում, Սանտա Ֆեում և Խարկովում: Նաև, անորոշ ժամանակով, հետաձգվել է դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Թայլանդում, Աֆղանստանում, Իրաքում և Օմանում:

Հոդվածագրի համոզմամբ՝ տնտեսական դեֆիցիտը կարող է նաև մեծ ազդեցություն ունենալ «խավիարային դիվանագիտության» վրա, այլ կերպ ասած՝ հանրային հարաբերություններում (PR) նավթադոլարների այն ահռելի ներդրումը, որն իրականացնում է Իլհամ Ալիևի ռեժիմն իր իմիջը «մաքրելու» համար, որն ըստ բազում աղբյուրների, ինչպիսիք են օրինակ՝ Transparency International-ը և Human Rights Watch-ը, համարվում է աշխարհում ամենակոռումպացվածներից և ռեպրեսիվներից մեկը:

Հոդվածի երկրորդ մասի համաձայն, այդուհանդերձ, Ադրբեջանի PR քարոզարշավներն արձանագրել են որոշ հաջողություններ, ինչպիսիք են, ասենք, Եվրատեսիլ 2012-ը, կամ անցած ամառվա եվրոպական խաղերը: Սակայն, որպեսզի խուսափի երկրի վիճակի մասին «անհարմար»  գնահատականներից, Ալիևի ռեժիմն արգելել էր Amnesty International-ի ներկայացուցիչների և The Guardian-ի թղթակիցների մուտքն Ադրբեջան: Այս տարի Բաքուն կփորձի կրկնել իր «հաջողությունները»՝ հյուրընկալելով  «Ֆորմուլա 1»-ի եվրոպական Gran Prix-ն:

Միայն ԱՄՆ-ում նախորդ մի քանի տարիների ընթացքում, PR նպատակներով,   ադրբեջանական կառավարությունը ծախսել է միլիոնավոր դոլլարներ: Այդ ամենը կարգավորում է հիմնականում «Ադրբեջան-Ամերիկա ալիանս»-ը, որը, թեպետ, համարվում է նոմինալ անկախ մարմին, սակայն բոլորի համար պարզ է, որ այն գործնականում գործում է, որպես  Ալիևի ռեժիմի լոբբիստ: Նմանատիպ մի կազմակերպություն է Ադրբեջանի եվրոպական միությունը, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Այս երկու կազմակերպությունները ղեկավարվում են, համապատասխանաբար,  Անար Մամմադովի և Տալե Հեյդարովի կո ղմից: Վերջիններս հանդիսանում են տրանսպորտի նախարարի և արտակարգ իրավիճակների նախարարների զավակները: Համաձայն Բաքվում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական խողովակների տվյալների, որոնք հայտնվել են «Վիքիլիքս»-ում, «այս կազմակերպությունները ներկայանում են որպես պրոմոցիայով զբաղվող անկախ խմբեր, սակայն այն կետերը, որոնք նրանք առաջ են մղում, հիմնականում և մեծապես արտացոլում են Ադրբեջանի կառավարության նպատակները և շահերը»:

Ադրբեջանցի պաշտոնյաները հենց իրենք այս քաղաքականությունն անվանում են «խավիարային դիվանագիտության»: Այն իրականացվում է նվերների, «մատուցած ծառայությունների դիմաց վճարումների», ինչպես նաև ձկնկիթների, մետաքսե գորգերի, ոսկե և արծաթե իրերի, խմիչքների, կամ պարզապես՝ փողի նվիրատվության տեսքով:

Վերոնշյալ եզրույթը, ինչքան էլ որ զարմանալի է,  կիրառելի է նաև Եվրոպայի Խորհրդի դեպքում, որի որոշ անդամների դիրքորոշումները տարօրինակ կերպով համընկնում են պաշտոնական Բաքվի տեսակետներին, իսկ որոշ դեպքերում էլ, նրանք՝ դառնում են այդ տեսակետների տարածողն ու պաշտպանը:

Հոդվածը եզրափակվում է Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումների և քաղաքական ձերբակալումների հանգամանալից նկարագրով: Հոդվածագիրը ամփոփում է, որ չնայած այս ամենին, շատ եվրոպական պետություններ ձև են անում թե տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, եզրակացնելով, որ դրա միակ պատճառն այն է, որ իրականում այսօր ոչ ոք չի ուզում նոր ճգնաժամ, նոր լարվածություն, կամ նոր Լիբիա, Սիարիա:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян