Ղրղզստանը որոշել է փոխել իր դրոշի դիզայնը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել հանրապետության պետական դրոշի դիզայնը մասնակիորեն փոխելու առաջարկին։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ազգային դրոշի դիզայնը երկրորդ և երրորդ ընթերցմամբ փոփոխելու օգտին քվեարկել է 59, դեմ՝ հինգը։ Նախկինում օրինագծին աջակցել է Ղրղզստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը։
Ազգային դրոշի դիզայնը փոխելու նախաձեռնությունն այս տարվա աշնանը հանդես է եկել խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շաքիևի կողմից։ Դեկտեմբերի կեսերին երկրի նախագահ Սադիր Ջապարովը վստահեցրել էր, որ հենց ինքն է խոսնակին առաջարկել փոխել դրոշը։
Ղրղզստանի որոշ քաղաքագետներ կարծում են, որ դրոշի դիզայնը փոխելու իշխանությունների գաղափարը կարող է կապված լինել երկրի սոցիալ-տնտեսական հատվածի խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու հետ: