Զանգեզուրի կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ. Հայաստանը պետք է դառնա ավելի գրավիչ ներդրողների համար
ЭКОНОМИКАՀայաստանը պետք է դառնա ավելի գրավիչ ներդրողների համար։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջանյանը։
Նրա խոսքով՝ թե՛ պրոֆեսիոնալ հանրույթը, թե՛ Հայաստանի կառավարությունը իրականացնում են քայլեր, բաց դրանք պետք է արագացնել, որպեսզի կարելի լինի ոչ միայն հետ չմնալ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից, այլեւ գտնվել դրանց էպիկենտրոնում։
«Ակտուալ խնդիրներից մեկը կլիմայի փոփոխությունն է եւ դրա հետեւանքները։ Հայաստանի դերը այդ փոփոխությունների ֆոնին կարող է էական լինել, այդ թվում տնտեսական շահի տեսանկյունից։ Սակայն գործընթացները երկրում ընթանում են ավելի դանդաղ, քան պետք է»,- ավելացրել է Ջանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանում չի նկատվում լեռնահանքային արդյունաբերության զարգացում նոր հանքերի բացման տեսակետից, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, Արգենտինայում կամ Չիլիում։
Նրա կարծիքով՝ Հայաստանի պարագայում լեռնահանքային արդյունաբերության վրա բացասական ազդեցություն է գործում Արարատյան դաշտի բնակչության մեծ խտությունը այլ շրջանների համեմատ։
Վարդան Ջանյանը նշել է, որ այդ պատճառով Արարատյան դաշտում լեռնահանքային արդյունաբերություն չկա, ի տարբերություն այդ տեսակետից զարգացած այլ շրջանների։