Չինաստանի նախագահը Բայդենի հետ կիսվել է Թայվանի հետ կապված իր ծրագրերով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկոյում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թայվանը վերամիավորվելու է Չինաստանի հետ։ Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ Չինաստանի ղեկավարն ասել է, որ ՉԺՀ-ն չի պատրաստվում ուժ կիրառել վերամիավորման համար։ Սի Ծինփինը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները սխալվում է՝ կանխատեսելով 2025 կամ 2027 թվականներին թերակղզու հետ վերամիավորվելու Չինաստանի մտադրությունը: Չինաստանի ղեկավարն ասել է, որ Պեկինը դեռ չի որոշել ստույգ ժամկետները։
Հաղորդվում է, որ ամերիկացիները մերժել են Պեկինի խնդրանքը՝ հրապարակայնորեն աջակցել Չինաստանի մտադրությանը՝ հասնելու Թայվանի հետ խաղաղ վերամիավորմանը։