Զբոսաշրջիկը ողջ է մնացել՝ 300 մետր բարձրությունից կիրճն ընկնելուց հետո
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում զբոսաշրջիկը ողջ է մնացել 300 մետր բարձրությունից կիրճն ընկնելուց հետո, գրում է New York Post-ը։ Դա տեղի է ունեցել լեռներում ձնահյուսի ժամանակ։
Իշխանությունները հայտնել են, որ որոնողափրկարարական խումբը փնտրել է տղամարդուն՝ նրանից ահազանգ ստանալուց հետո: Գագաթի մոտակայքում չգտնելով անհետացած 30-ամյա լեռնագնացի հետքերը՝ փրկարարներն սկսել են որոնել նրան այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել ձնահյուսը։
Այդ պահին նրանք քարերի մոտ թարթող լույս են նկատել․ պարզվել է՝ ազդանշանը տալիս է անհետացած զբոսաշրջիկը, ով ընկել է կիրճը։ Դրանից հետո տուժածին տարհանել են ուղղաթիռով և տեղափոխել մոտակա հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել։
Կլինիկայում հայտնել են, որ լեռնագնացը կոտրել է ձեռքը և ստացել մի քանի քերծվածքներ։