Փաշինյանի ու իր կառավարության պահվածքը գովելի է․ Ադրբեջանի նախագահի թեկնածու
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նոյեմբերի 28-ին Հայաստանի նախագահ Վահան Խաչատուրյանը և խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեցին, որ չեն պահպանելու Ղարաբաղի կառավարությունը, խորհրդարանը և տեղական վարչական մարմինները։
Գովասանքի է արժանի Փաշինյանի կառավարության այս պահվածքը, որն ասում է, որ հավատարիմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խաղաղ բանակցություններին և հետևաբար որպես իշխանություն չի ընդունում սեպտեմբերի 20-ին Խանքենդիում (Ստեփանակերտում-խմբ․) հանձնված ուժերին»։
Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է պատգամավոր, գալիք արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի նախագահի թեկնածու Զահիդ Օրուջը, հայտնում է Minval.az-ը։
«Ամբողջ աշխարհը տեսնում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանը ոչ մի անգամ Ադրբեջանի Հայրենական պատերազմը ագրեսիա չի անվանել։ Այսպիսով, տեսեք ամենամեծ աբսուրդը, որ տեղի է ունենում հիմա, երբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պատրաստ չեն բացահայտորեն ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Փաշինյանի նկատմամբ հարգանքը մեծանում է, երբ տեսնում ենք, թե ինչպես պետություններն ու քաղաքական գործիչները չեն ճանաչում մեր հաղթանակը։ Հռոմի ստատուտի համաձայն մեր ռազմական և քաղաքական վերնախավի վրա ճնշումը վերահսկվում է երկու կենտրոնից՝ Սպիտակ տնից և Ելիսեյան պալատից։ Washington Post-ի, BBC-ի և այլ արևմտյան լրատվամիջոցների տարածած վերջին թեզերը հետևյալն են՝ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Երևանի վրա։ Սակայն Զանգեզուրի սահմաններին մեր բանակի մոտենալու մասին արբանյակային պատկերներ և հետախուզական տվյալներ չկան, փոխարենը ամեն օր հարյուրավոր կեղծ լուրեր են տարածվում՝ մեր երկիրը «օկուպանտ» անվանելով»,-նշել է Օրուջը։
Նա կրկին հիշեցրել է Բաքվի մարդասիրական կեղծ թեզի մասին, թե «երկրի սահմանադրությունը ճանաչող հայերը կարող են վերադառնալ և անվտանգ ու հավասարազոր իրավունքներով ապրել Ադրբեջանում»։