Պրահայում կրակ բացած անձը կասկածվում է տղամարդու և նրա երկու ամսական դստեր սպանության մեջ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պրահայի Կառլի համալսարանում կրակ բացած զինված անձը կասկածվում է 32-ամյա տղամարդու և նրա երկու ամսական դստեր սպանության մեջ։ Այս մասին հայտնում է CTK-ն։
Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է դեկտեմբերի 15-ին Չեխիայի մայրաքաղաքի Կլանովիցե այգում։
«Նշանները ցույց են տալիս նույն հանցագործին, ով մեկ շաբաթ առաջ կրկնակի սպանություն է կատարել Կլանովիցե այգում և կրակ բացել Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում», - հայտնել են ոստիկանությունից՝ նշելով, որ դեռևս չեն կարողացել պարզել հանցագործի շարժառիթը։
Պրահայի համալսարանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 14-ի, 24 մարդ վիրավորվել է։ 24-ամյա հրաձիգը համալսարանի ուսանողներից էր։ Նա նույնպես մահացած է։Սպանված են գտել նաև չարագործի հորը։